Հայրենական մեծ պատերազմ, Շուշիի ազատագրում, Արցախի պաշտպանության բանակի ստեղծում՝ Մայիսի 9-ը մեր օրացույցում եռատոն է: Երևանում վաղ առավոտից տոնական տրամադրություն էր: Հաղթանակի զբոսայգում էին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը, ՀՀ նախագահ ԱրմենՍարգսյանը, պաշտոնատար այլ անձինք: Նորին սրբությունը անմար կրակի մոտ հոգևոր դասի հետ երկրի խաղաղության և անսասանության համար աղոթք բարձրացրեց:
2018-05-09
Telecast type: Լուր Ռեպորտաժ