Եկեղեցական կյանք 18.05.2018

Մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 100-ամյակին նվիված  տոնակատարությունների շրջանակում  մայիսի 22-ին Ս. Էջմիածնի  «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում կբացվի թեմատիկ ցուցադրություն՝ «Անկախությունից դեպի անկախություն» խորագրով: Նույն օրը  Սփյուռքի նախարարության հետ համատեղ կանցկացվի «Հայաստանի  Հանրապետությունը և հայ եկեղեցու դերակատարությունը հայոց պետականության կայացման գործում» խորագրով գիտաժողով:  
«Համազգային հայ կրթական մշակութային միությունը» Մատենադարանին նվիրաբերել է 14-20-րդ դարերի 27 արժեքավոր ձեռագիր: 
Մայսի 17-ին ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի նախաձեռնությամբ մեկնարկեց «Հայաստանը և արևելաքրիստոնեական քաղաքակրթությունը» թեմայով արդեն երրորդ հանրապետական գիտաժողովը: Այս տարի այն նվիրվեց լուսահոգի պատմաբան, պրոֆեսոր Պավել Չոբանյանի ծննդյան 70-ամյակին: Գիտաժողովին ներկայացվելիք շուրջ 40 զեկուցումների հեղինակները Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Հունաստանի ակադեմիական և բուհական հաստատությունների գիտնականներ են: 
Վրաստանում տեղի է ունեցել տոլմայի ամենամյա փառատոնը: Սա Վիրահայոց թեմի և «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ անցկացվող ամենաժողովրդական միջոցառումներից է: 
Միջազգային լուրեր- Պակիստանի խորհրդարանը որոշել է ճանաչել մարդկանց երրորդ սեռը: Միացյալ Նահանգներում Հիմալայների բուդդիստական արվեստին նվիրված ցուցահանդես է ընթանում: Բրիտանիայում քրիստոնյաներին կթույլատրվի պարանոցի խաչ կրել աշխատավայրում: 
 
Մեկնաբանություններ