ZUlAO4xa3ZY

Թանգարանների միջազգային օրվա առիթով մինչև ուշ երեկո այցելուներ են ընդունել Հայաստանի և Արցախի 116 թանգարաններ: 
Երևանում անցկացվել է ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի Երիտասարդական թատերական 3-րդ ֆորումը:
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում 36 տարի անց նորից բեմադրվել է Ժորա Հարությունյանի «Հարսնացուն հյուսիսից» պիեսը:
«Սարգիս Մուրադյան» պատկերասրահում բացվել է վրացի գեղանկարչուհի Ցիռա Կալանդաձեի թիֆլիսյան թեմաներով կոլաժային հավաքածուն:
Մայիսի 16-ից 20-ը Հայաստանում ռուսական ֆիլմերի շաբաթ էր:
Իտալերենից բնագրային թարգմանությամբ լույս է տեսել «Ջերոնիմո Ստիլտոն» արկածային շարքի երկրորդ գիրքը:
Ստեղծագործական խմբի անդամներ: Հաղորդավար Լիլիթ Գրիգորյան
Մեկնաբանություններ