Եկեղեցական կյանք 21.05.2018

Հոգեգալուստը` Պենտեկոստեն, առաքյալների վրա Ս. Հոգու իջման հիշատակությունն է, որը տեղի է ունեցել Ս. Հարության 50-րդ օրը: Այս տարի Հայ առաքելական եկեղեցին տոնը նշեց մայիսի 20-ին: 
«Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակում Մայր Աթոռի «Ռուբեն Սևակ» թանգարանում բացի մշտական ցուցադրությունից և մայիսյան հերոսամարտին վերաբերող նյութերից, ցուցադրվեց նաև Միքայել Հարությունյանի նոր՝ «Վերջ Գողգոթային, հաղթություն» կտավը, որի թեման Սարդարապատի հերոսամարտում Գևորգ 5-րդ Սուրենյանց կաթողիկոսի դերակատարությունն է: 
«Թանգարանային գիշեր» ծրագրի շրջանակում Գևորգյան ճեմարանի «Էջմիածին» երգչախումբը համերգային ծրագրով ելույթ ունեցավ Ազգային պատկերասրահում: 
Մայիսի 19-ին Մալաթիայի հայորդյաց տունը տոնական միջոցառում էր նախաձեռնել՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության հռչակման և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին: 
Մայր Աթոռի հրատարակչատունը Գևորգ Տեր-Վարդանյանի աշխատասիրությամբ լույս է ընծայել Վահան ծայրագույն վարդապետ Բաստամյանցի «Տարեգրությունը»: Վարդապետի հուշագրությունը պատմում է 1872-1880 թվականների Ս. Էջմիածնի մասին:  
 
Մեկնաբանություններ