Մայիսի 18-ից 20-ը կայացել է կանադահայոց թեմի պատգամավորական տարեկան ժողովը, որին մասնակցել են երկրի հայկական ծխերի ներկայացուցիչները: Թեմական պատգամավորները նշել են նաև հյուրընկալի` Ս. Վարդան եկեղեցու ծխի հիմնադրման 50-ամյակը: Այս պատմական առիթով Եղիսաբեթ Բ թագուհին հռչակագիր է հղել հայոց թեմին, որում մայիսի 20-ը հռչակել է Հայկական ժառանգության օր: Կանադայի կառավարության անունից երկրի վարչապետ Ջասթին Թրյուդոն հատուկ ուղերձով ողջունել է ժողովի մասնակիցներին և հաջողություն մաղթել:
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Հերմինե Հակոբյան
2018-05-25
Telecast type: Լուր Ռեպորտաժ