Մշակութային ազդագիր 28.05.2018

Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Հայաստանի առաջին Հանրապետությունը՝ 100 տարվա հետահայաց» խորագրով ցուցահանդես:
Հ. Պարոնյանի անվան թատրոնում բացվել է Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված փաստաթղթերի ցուցահանդես:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդիպել է մշակույթի ոլորտի ներկայացուցիչների հետ:
Մայիսի 24-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պարգևատրել է տարբեր բնագավառներում  նշանակալի ներդրում ունեցած հայ գործիչների:
Երևանում անցկացվել է «Արվեստ Էքսպո» միջազգային 4-րդ ցուցահանդեսը:
Երևանի Խամաճիկների պետական թատրոնում գարնանային խաղաշրջանը եզրափակվել է Պյոտր Չայկովսկու «Կարապի լիճը» բալետային ներկայացմամբ:
Կոտայքի մարզի Ծաղկաձոր և Հրազդան քաղաքներում անցկացվել է «Ես կարող եմ» համապետական սպորտային փառատոնը։ Մասնակցել է 8-ից 45 տարեկան հատուկ կարիքներ ունեցող 150 մարդ:
 
Ստեղծագործական խմբի անդամներ: Հաղորդավար Լիլիթ Գրիգորյան
Մեկնաբանություններ