«Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամները Հայոց կաթողիկոսի հրավերով Մայր Աթոռում էին

Հունիսի 5-ին, «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության ֆեյսբուքյան էջում հայտարարություն տարածվեց, որում պահանջվում էր նոր Հայաստանում նոր կաթողիկոսական ընտրություններ կատարել: Նախաձեռնության անդամները իրենց համակիրներին հրավիրեցին հավաքվել Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակում: Կոչին սակավաթիվ մարդիկ արձագանքեցին: Նախաձեռնողներին առաջնորդող Տ. Կորյուն աբեղան իր ելույթում  մեղադրանքներ ուղղեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանության, եկեղեցու և հովվապետի հասցեին: Զանգվածային լրատվամիջոցներում և սոցցանցերում  ցուցարարներին ուղղված  կշտամբանքի և սթափության խոսքերով հանդես եկան տասնյակ հոգևորականներ: Նախաձեռնող խմբի անդամները հունիսի 7-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հրավերով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպեցին Վեհափառի և եպիսկոպոսների հետ: 

Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Հերմինե Հակոբյան
2018-06-08
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ