biaFLyh7JR8

Հունիսի 16-ին Ամենայն hայոց Գարեգին Բ կաթողիկոսն այցելել էր Մայր Աթոռի հովանու ներքո գործող «Իզմիրլյան» բժշկական կենտրոն: Այդ օրը արցախյան ազատամարտի և ապրիլյան քառօրյա պատերազմի 15 մասնակիցներ բուժզննում անցան Գերմանիայի առաջատար «Օթթոբոք» կլինիկայի Հնդկաստանի մասնաճյուղի վնասվածքաբանների կողմից, հետագայում այնտեղ պրոթեզավորում ստանալու հեռանկարով: 
Հունիսի 17-ին Վեհափառ հայրապետին էին այցելել ԱՄՆ Հայոց արևմտյան և արևելեյան թեմերից եկած ուխտավոր ընտանիքներ: Նորին սրբությունը կարևորեց այն փաստը, որ ծնողները հայրենիք են բերում զավակներին, անմիջական կապ ստեղծում նրանց հայկական ինքնության հետ: 
Հունիսի 17-ին, կիրակնօրյա պատարագից հետո, Կաթողիկոսի հրաժարականը պահանջող նախաձեռնության անդամները հանդիպել են Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հետ՝ ակնկալելով, որ առաջնորդը իրենց պահանջները կփոխանցի Գարեգին Բ-ին: 1 ժամ 12 րոպե տևած բուռն հանդիպման ընթացքում, Միքայել սրբազանը պատասխանել է նախաձեռնության անդամների հարցերին, անդրադարձել հնչեցված մեղադրանքների՝ դրանց մեծ մասը որակելով անհիմն: Սրբազանը մեկ անգամ ևս նախաձեռնության ղեկավար հոգևորականին և մյուս անդամներին սթափության կոչ է արել՝ նրանց գործունեությունը որակելով աղանդավորական:
Օրերս Մայր Աթոռի թանգարանային ֆոնդը համալրվել է պատմական և գեղարվեստական նշանակություն ունեցող երեք ծածկոցներով: Դրանք Մայր Աթոռին է նվիրաբերել Մարսելի Սուրբ Թադեոս և Բարդուղիմեոս եկեղեցին: Ծածկոցները Կապադովկիայի Կեսարիա քաղաքի շրջակայքում գտնված վանքերից փրկված մասունքներ են, որոնք գաղթականները տարել են իրենց հետ:
Էջմիածնի հայորդյաց տան քանոնի դասարանի սաները Մակար Եկմալյանի անվան երաժշտական դպրոցում ուսումնական տարին ամփոփեցին համերգային ծրագրով: Հայորդյաց տան սաները երաժշտական դպրոցի սաների հետ ներկայացան բազմաժանր ծրագրով: 
 
2018-06-18T21:35:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ