Մշակութային ազդագիր 18.06.2018

Հովհաննես Թումանյանի  150-ամյակին ընդառաջ՝  մեծանուն գրողի թանգարանում տեղի է ունեցել նրա Երկերի լիակատար ժողովածուի առաջին հատորի շնորհանդեսը:
Երևանյան վեց թանգարաններում «Շնչող արվեստ» նախաձեռնության շրջանակում հայկական արվեստի գլուխգործոցները ներկայացվում են նորովի՝ բեմադրության և տեսաարվեստի միջոցով։
«Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնի նախապատրաստական աշխատանքներն ավարտական փուլում են։ Արդեն հայտնի են կինոփառատոնի խաղարկային և վավերագրական միջազգային մրցութային և ոչ մրցութային, ինչպես նաև Հայկական համայնապատկեր ծրագրերը։
ՀՀ մշակույթի նախարարության  և «Ստեղծարար Հայաստան» հիմնդրամի  միջև համագործակցության մասին հուշագիր է ստորագրվել։
Բացվել է «Ներկայ դիզայն անցուդարձ» խորագրով ցուցահանդեսը։
Պետական կամերային երաժշտական թատրոնում «Տերն ու Ծառան» ներկայացման պրեմիերան էր:
 
Ստեղծագործական խմբի անդամներ: Հաղորդավար Լիլիթ Գրիգորյան
Մեկնաբանություններ