Հունիսի 24-ին Ս. Էջմիածնից Հայրավանք կտեղափոխվի Փրկչի Խաչափայտի մասունքը

Հոգեգալստյանը հաջորդող 5-րդ կիրակին հռչակված է Հայրավանքի ուխտի օր։ Ըստ ավանդության, Գրիգոր Լուսավորիչը Կեսարիայից վերադառնալուց հետո հաստատել է Հայրավանքի ճգնարանը և Խաչափայտի մասունքը փոխանցել Հովնան անունով մի վանականի։ Մասունքն այդտեղ մնացել է Գրիգոր Լուսավորչի կենդանության շրջանից մինչև 19-րդ դար: Հունիսի 24-ին, Գարեգին Բ հայրապետի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրավանք կտեղափոխվի Փրկչի Խաչափայտի մասունքը: Կմատուցվի ուխտի պատարագ:
 
Telecast type: Անոնս
Մեկնաբանություններ