KaNbkOL9BFs

Հունիսի 21-ին Օշականում նշվեց Ս. Սահակ Պարթևի և Ս. Մեսրոպ Մաշտոցի հիշատակի տոնը: 
«Գարեգին Ա» կրթական կենտրոնում հունիսի 22-ին Վեհափառ hայրապետն ընդունեց Մայր Աթոռ եկած ուխտավորների: Նրանք Մասիս քաղաքի սբ. Գևորգ եկեղեցու համայնքի ներկայացուցիչներ և ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնի սաներն էին: 
Ամենայն hայոց կաթողիկոսի տնօրինությամբ՝ հունիսի 21-ին Տ. Կորյուն աբեղա Առաքելյանն ազատվել է Ս. Գայանե վանքի վանահոր պարտականությունից: Մայր Աթոռի լուսարարապետությունը կապահովի հայր Կորյունի կեցությունը մայրավանքում: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կարգապահական հանձնախմբին հանձնարարական է տրվել նաև քննության առնել Տ. Կորյուն աբեղա Առաքելյանի հետ առնչված խնդիրները: Նորին սրբության տնօրինությամբ՝ Ս. Գայանե վանքի վանահայր է նշանակվել Տ. Մատթեոս վարդապետ Պողոսյանը:
Մայր Աթոռի հովանու ներքո գործող Գյումրիի «Թչունյան տուն» կրթահամալիր մանկատանը 2-18 տարեկան շուրջ 102 երեխա է ապրում և ուսանում: Օրերս այս տան բնակիրչներին հյուրընկալվեց Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը: 
Լուրեր հայոց թեմերից- Հունիսի 17-ին Կանադա է տարվել սուրբ Հակոբ Մծբնա սքանչելագործ հայրապետի մասունքը: 
Հունիսի 21-ին հայ առաքելական եկեղեցու սրբոց Թարգմանչաց տոնը նշվեց նաև Վիրահայոց թեմում: 
Մայիս ամսվա վերջից մինչ հուլիսի կեսերը Մայր Աթոռի հովանավորությամբ գործող հայորդյաց տներում հաշվետու միջոցառումների շրջան է: Գյումրիի Հայորդաց տան հաշվետու համերգին  հյուրընկալվել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը:
Միջազգային լուրեր- Շվեդիայի Ստոկհոլմ քաղաքում կայացել է Սիրիայի հոգևոր մշակույթը ուսումնասիրողների միջազգային կոնֆերանսը: Երուսաղեմի երեք հոգևոր առաջնորդները նամակ են հղել Իսրայելի վարչապետին` քննարկվող վիճելի օրինագծի կապակցությամբ: Խոսքը եկեղեցական սեփականության բռնագրավման հնարավորության մասին է:
Վատիկանի սրբադասման հարցերով կոնգրեգացիայի պրեֆեկտ կարդինալ Անջելո Ամատոն այս ամիս նշել է 80-ամյակը: Այս հոբելյանով պակասել է նոր պապ ընտրելու դեպքում հավաքվող կոնկլավի մասնակիցների թիվը` հասնելով 114-ի: 
 
Մեկնաբանություններ