Ջավախքից Ս. Էջմիածին եկած ուխտավորները իրենց զորակցությունն են հայտնել Հայոց հայրապետին

Ամառվա շրջանում հատկապես Մայր Աթոռ Սուրբ էջմիածինը լեցուն է հայ և օտարերկյա այցելուներով և ուխտավորներով: Մեր նկարահանման օրը «Ռուբեն Սևակ» թանգարանի տարածքում Գարեգին Բ հայրապետը զրուցում էր Ջավախքից եկած ուխտավորների հետ: Խումբն այստեղ էր Ախալցխայի և Բորժոմիի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Հակոբ աբեղա Սահակյանի ուղեկցությամբ: Հայր սուրբը ուխտավորների զորակցությունը փոխանցեց կաթողիկոսին՝ մտահոգություն հայտնելով եկեղեցական կյանքի վերջին օրերի զարգացումների առնչությամբ:

2018-06-26
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ