Պայծառակերպության տոնին նշվում է նաև Հովհանավանքի ուխտի օրը

Պայծառակերպության տոնին նշվում է նաև Հովհաննավանքի ուխտի օրը: Ավանդույթի սկիզբը Գարեգին Բ հայրապետն է դրել: Այն նշվում է   2013 թվականից, հենց այդ ժամանակ է առաջին անգամ Մայր Աթոռից  դուրս բերվել Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքներն ամփոփող արծաթյա մասնատուփն ու տարվել Հովհաննավանք: Ըստ ավանդության,  Գրիգոր Լուսավորիչ հայրապետը վանքը հիմնել է Հովհաննես Մկրտչի մասունքների վրա: Մեծաթիվ հավատացյալներ եկել էին մասնակցելու տոնական պատարագին և արժանանալու Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքի օրհնությանը:

2018-07-08
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ