Կորյուն աբեղա Առաքելյանին կարգալույծ անելու որոշումը ներկայացվեց Վեհափառ հայրապետին և ԳՀԽ անդամներին

Մի քանի տասնյակ միաբաններ նամակով դիմել են Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետին` խնդրելով միաբանական ժողով հրավիրել և եկեղեցական բանադրանքի ենթարկել հակականոնական կեցվածք ունեցող Կորյուն աբեղա Առաքելյանին: Հայր Կորյունին կարգալույծ անելու որոշում է ընդունել Սուրբ Էջմիածնի կարգապահական հանձնախումբը: Որոշումն ընդունվել է դեռ հուլիսի 6-ին: Հուլիսի 10-ին այն ներկայացվեց Վեհափառ հայրապետին և Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին: 

Մեկնաբանություններ