Բրազիլահայ երիտասարդները և Երևանի Արաբկիր համայնքի ուխտավորներն այցելեցին Հայոց հովվապետին

Հուլիսի 12-ին Ամենայն Հայոց Հայրապետն ընդունեց ուխտավորների 2 խմբի: Ուխտավորների առաջին խումբը Բրազիլիայից էր՝ մի խումբ բրազիլահայ երիտասարդներ 12 օր Հայաստանում էին: Երիտասարդներին առաջնորդում է բրազիլահայոց թեմի հոգևոր առաջնորդ Նարեկ եպիսկոպոս Պերպերյանը: Վեհափառին այցելած ուխտավորների երկրորդ խումբը Երևանի Արաբկիրի նոր ձևավորված համայնքն էր՝ տիկնանց միությունը, կիրակնօրյա դպրոցի սաները, երիտասարդաց միության անդամները: Բաբկեն քահանա Հայրապետյանի հոգևոր առաջնորդությամբ արաբկիրցի ուխտավորներն անդրանիկ ուխտը սկսեցին Միածնաէջ Էջմիածնից:

2018-07-13
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ