Եկեղեցական կյանք 13.07.2018

Հուլիսի 12-ին Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է ուխտավորների երկու խմբի: Առաջին խումբը Բրազիլիայից եկած երիտասարդներն էին,  ուխտավորների երկրորդ խումբը Երեւանի Արաբկիրի նոր ձեւավորված համայնքն էր։ Վեհափառ Հայրապետը նրանց խոստացավ, որ
Վեցերորդ տարին է`  Սուրբ Էջմիածնի Մայր տաճարը գտնվում է նորոգության մեջ:  Իրականում այն կարիք ունի հիմնանորոգության՝ սեյսմիկ առումով վտանգված է, իսկ հարավային գմբեթը փլուզման վտանգի տակ է: Կատարվել են  լայնածավալ հետազոտություններ, դրանց արդյունքում արվել նախագծային, հետազոտական, փորձագիտական աշխատանքներ, տեխնիկական վիճակի ուսումնասիրությունների ֆոտոփաստագրում, ինժեներական եզրակացություն, ելակետային տվյալներ, չափագրություններ, լուսանկարներ:  Այս տարիների ընթացքում Մայր տաճարի նորոգման և մասնակի ամրակայման աշխատանքային գծագրերը հատորներ են կազմել: Ի՞նչ փուլում է տաճարի նորոգության գործը այս պահին:
 Ոսկե ծիրան  միջազգային կինոփառատոնի «Եղիցի լույս» մրցանակը հանձնվեց անվանի կինոպրոդյուսեր և կինոքննադատ Արմեն Մեդվեդևին: Հանձնման արարողույթունը տեղի ունեցավ Սերգեյ Փարաջանովի թանգարանում:  Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունից մրցանակը շնորհեցին Գևորգ եպիսկոպոս Սարոյանը և կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը: Եղիցի լույս-ը  սահմանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: Այն արդեն տրվել է կինոգործիչներ Ալեքսանդր Սոկուրովին, Արտավազդ Փելեշյանին, Քշիշտոֆ Զանուսիին, Ռոբեր Գետիկյանին, Ռոման Բալայանին:
Մեկնաբանություններ