Ավարտվեց ամառային էկումենիկ ճամբարը Կոտայքի թեմում

Հուլիսի 10-17-ը Կոտայքի թեմի ամառային  էկումենիկ ճամբարը հյուրընկալել էր Հայաստանում գործող տարբեր եկեղեցիների՝ 13-16 տարեկան 40 աղջիկների: Էկումենիկ ճամբարն արդեն երրորդ տարին կազմակերպվում է «Քրիստոնյա կանանց ֆորում» ՀԿ նախաձեռնությամբ եւ Հայ առաքելական եկեղեցու Կոտայքի թեմի, Հայաստանի Աստվածաշնչյան ընկերության, Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու, Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամի, «Հույս բոլոր մարդկանց»  սոցիալ մշակութային հիմնադրամի համագործակցությամբ:  

2018-07-16
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ