zdK_uOxxOis

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հայտարարության համաձայն, Վայոց Ձորի մարզում «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամները Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ բռնություն են գործադրել: Պաշտպանը այս փաստը վտանգավոր է համարում հասարակության մեջ հանդուրժողականության և համերաշխության տեսանկյունից: Իսկ Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանի գնահատմամբ, կաթողիկոսի նկատմամբ ոտնձգությունը վերաբերելի է նաև Արցախի քաղաքացիների բացարձակ մեծամասնության խղճի և դավանանքի ազատությանը: Փորձագիտական գնահատականներով, վերջին մեկ ամիսը շարունակաբար խախտվում են Հայ Առաքելական եկեղեցու սեփականության իրավունքը և կրոնական կազմակերպության՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրավունքները: Խախտվել են նաև Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի դրույթները և Հայ առաքելական եկեղեցու գահակալի սահմանադրական մի շարք իրավունքներ: Թեման քննարկում են «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ տնօրեն, ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը և ԵՊՀ պրոֆեսոր, իրավագիտության դոկտոր Արթուր Վաղարշյանը: 

Մեկնաբանություններ