Հետախույզ Զորիկ Գևորգյանի հիշատակին նվիրված երեք խաչքարեր օծվեցին

Չորս տարի առաջ, օգոստոսի 2-ին հակառակորդի դիվերսիոն հետախուզական խոշոր գրոհը կանխելու ընթացքում Մարտակերտում զոհվեց հետախուզական վաշտի հրամանատար, կապիտան Զորիկ Գևորգյանը։ 
Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ձեռամբ այսօր օծվեցին Զորիկ Գևորգյանի հիշատակին նվիրված երեք խաչքարեր՝ Վանաձորի Ամենափրկիչ մատուռի հարևանությամբ: Օծումից հետո ներկաները մասնակցեցին Զորիկ Գևորգյանի հուշատախտակի բացմանը: Այն բացեցին հերոսի ծնողները:
 
2018-08-02
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ