Ժողովրդական և հոգևոր երգի երեկոներ Մայրավանքի կանաչապատ գոտում

Մայր Աթոռի բարեկարգմանը զուգահեռ ընդարձակվում են կանաչապատ գոտիները: Հատկապես «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի այգին դարձել է էջմիածինցիների, եկեղեցի այցելող հավատացյալների ու զբոսաշրջիկների սիրելի զբոսավայրերից մեկը: Մայր Աթոռի լուսարարապետությունը ժողովրդական և հոգևոր երգի երեկոներ է կազմակերպում այգում՝ Ս. Աստվածածնի վերափոխման տոնին ընդառաջ: Մայր Աթոռի առաջարկը սիրով ընդունել է Սայաթ-Նովա մշակութային միության Ջիվանու անվան աշուղական դպրոցը:

Մեկնաբանություններ