Օգոստոսի 30-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Հովհաննես Կարապետի և Հոբ Արդարի հիշատակության օրը: Արդեն երրորդ տարին է՝ Բյուրականի Սուրբ Հովհաննեսում այդ օրը նշվում է որպես եկեղեցու ուխտի օր: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից այստեղ է բերվում սրբի մասունքն ամփոփող խաչաձև մասունքարանը և ուխտի տոնական պատարագ է մատուցվում: Սրբի մասունքին հպվելու համար եկեղեցի են գալիս բազմաթիվ հավատացյալներ:
2018-08-31
Telecast type: Լուր Ռեպորտաժ