Եկեղեցական կյանք 31.08.2018

Օգոստոսի 31-ին հայոց հոգևոր կենտրոն ուխտագնացության էին եկել մանկավարժներ, կրթական գործի կազմակերպիչներ՝ ուսումնական տարին օրհնությամբ և աղոթքով սկսելու համար: Միածնաէջ տաճարում կրթության մշակներին օրհնեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը: 
Օգոստոսի 30-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսն ընդունեց Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին: Հանդիպման նպատակներից մեկը պետություն-եկեղեցի համագործակցության հետագա քայլերի քննարկումն էր: 
Հովհաննես Մկրտչի և Հոբ Արդարի հիշատակության օրը Մաշտոցի անվան մատենադարանից Սանգիբարանի ավետարանը տարվեց Էջմիածնի Սուրբ Շողակաթ վանք:
Օգոստոսի 29-ին Մայր Աթոռի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում տեղի ունեցավ Տ. Տիրայր աբեղա Հակոբյանի վարդապետական թեզի պաշտպանությունը։ Ատենախոսությունը նվիրված էր հոգևոր հովվի և համայնքի միջանձնային փոխհարաբերությունների սոցիալ-հոգեբանական առանձնահատկություններին։
Օգոստոսի 30-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Հովհաննես Կարապետի և Հոբ Արդարի հիշատակության օրը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Բյուրականի Սուրբ Հովհաննես բերվեց սրբի մասունքն ամփոփող խաչաձև մասունքարանը և մատուցվեց ուխտի տոնական պատարագ: 
 
Մեկնաբանություններ