5mZtZcgkMYo

Դեռևս գարնանը պարզ էր,  որ նոր ուսումնական տարում բուհերում դիմորդների փոքր թվի հետ կապված լուրջ խնդիրներ կլինեն, իսկ բուհական ընդունելության քննություններից հետո ակնահայտ դարձավ, որ առանց կառավարման, ժամաբաշխման, դրույքաչափերի հետ կապված փոփոխությունների բուհերը չեն կարող հաղթահարել ստեղծված իրավիճակը: Հաշվի առնելով նաև հեղափոխությունից հետո ստեղծված նոր իրադրությունը, կրթության փորձագետները, դասախոսները այս ամիսների ընթացքում կազմակերպել են քննարկումներ, առաջարկներով դիմել կրթության և գիտության նախարարությանը՝ ուղղված բուհական կրթության առողջացմանը  կամ ռեստարտին: Ինչպիսի՞ն է իրավիճակը նոր ուսումնական տարվա մեկնարկին, ռեստարտի ի՞նչ հնարավորություններ ու ճանապարհներ կան: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է «Դասախոս ռեստարտ» նախաձեռնության անդամ, պատմ. գիտ. թեկնածու Դավիթ Թինոյանի հետ:

Մեկնաբանություններ