Եկեղեցական կյանք 07.09.2018

Լիբանանահայ շուրջ 70 ուխտավորներ՝ «Սուրբ Էջմիածնի կրոնասեր տիկնանց համախմբման» անդամներ, Ամենայն հայոց կաթողիկոսի հրավերով մեկ շաբաթով հյուրընկալվել են Մայր Աթոռում: 
Սեպտեմբերի 7-ին Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի ձեռամբ օծվեց և տեղադրվեց Դսեղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերականգնված զանգակատան խաչը։ Օծվեցին նաև բարերարների կողմից նվիրված սրբապատկերները։ 
Բժիշկ-քայրոպրակտիկներ Քաթինա Մենինգը՝ Միացյալ Նահանգներից, Անա Սալյարեսը՝ Իսպանիայից և Թերեզա Փերթեջյանը՝ Ավստրալիայից արդեն երրորդ անգամ Հայաստան են գալիս՝ օգնելու ողնաշարի առողջական խնդիրներ ունեցող մարդկանց: Այս տարի նրանք հետազոտել ու խորհրդատավական աջակցություն են ցույց տվել Մայր Աթոռի հովանու ներքո գործող հայրոդյաց տների սաներին և աշխատակիցներին:
Սեպտեմբերի 16-ին Հայ առաքելական եկեղեցին կնշի այս տարվա վերջին տաղավար տոնը՝ Խաչվերացը: Բոլոր եկեղեցիներում կմատուցվի տոնական պատարագ: 
 
2018-09-07T21:35:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ