Եկեղեցական կյանք 09.10.2018

Գերմանիայի բողոքական եկեղեցիների խորհրդի պատվիրակությունը, նախագահ Հայնրիխ եպիսկոպոս Բեդֆորդ-Շտրոմի ղեկավարությամբ, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում է: Սեպտեմբերի 9-ին Գարեգին Բ հայրապետի հետ բարձրաստիճան հյուրը մասնակցեց կիրակնօրյա պատարագի: Պատարագից հետո Գարեգին Բ հայրապետը եպիսկոպոս Բեդֆորդ-Շտրոմին ընդունեց դիվանատանը: Զրույցի ընթացքում վերահաստատվեց պատրաստակամությունը՝ խթանելու Հայ առաքելական եկեղեցու և Գերմանիայի բողոքական եկեղեցիների խորհրդի միջև առկա կապերը և զարգացնելու հետագա գործակցությունը:
Պատվիրակությունը, Մայր Աթոռի միաբանների ուղեկցությամբ եղավ նաև Գեղարդավանքում:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի դահլիճում տեղի ունեցած հանդիսությունը նվիրված էր Լիբանանի «Սուրբ Էջմիածնի կրոնասեր տիկնանց համախմբմանը»: Ուղիղ մեկ շաբաթ լիբանանահայ 75 ուխտավոր հյուրընկալվել էր մայր վանքում, ուխտի գնացել հայաստանյան սրբավայրեր, մասնակցել եկեղեցական, ծիսական կյանքին: Լիբանանի կրոնասեր տիկնանց հրաժեշտի հանդիսությունը կայացավ սեպտեմբերի 7-ին:
Ազգային գրադարանը և Մայր Աթոռի մատենադարանը գրքեր են տրամադրում Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանին:
 
Մեկնաբանություններ