88HTRvKqLRE

Սեպտեմբերի 10-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանին՝ ՀԲԸՄ-Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանի ուղեկցությամբ: Անդրադարձ կատարվեց համահայկական մի շարք խնդիրների, ներառյալ Հայաստանում և Սփյուռքում Հայ եկեղեցու առջև ծառացած մարտահրավերներին: Մասնավորապես, խոսվեց Սփյուռքի համայնքների կյանքում հայոց լեզվի և ազգային ինքնության պահպանման մարտահրավերների մասին։ Կարևորվեց Հայ եկեղեցու դերակատարությունը հատկապես երիտասարդ սերնդին համայնքային կյանքում ներգրավելու հարցում:

2018-09-11
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ