Եկեղեցական կյանք 14.09.2018

Սեպտեմբերի 11-ին Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի նախագահությամբ, Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ 2018-19 ուսումնական տարվա բացման արարողությունը: Ճեմարանը նոր ուսումնական տարին սկսում է 102 սովորողով և ասպիրանտուրա ընդունված 7 ուսանողով: Ճեմարանն ունի 22 հոգևորական և 35 աշխարհական դասախոս:
Սեպտեմբերի 12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ հայրապետն ընդունեց Ֆրանսիայի Հանրապետության սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակության անդամներին: Հայոց հայրապետը ողջունեց պատվիրակության այցը հայոց հոգևոր կենտրոն և կարևորեց ֆրանսիա-Հայաստան և Հայաստան- Ֆրանսիա բարեկամական խմբերի հանդիպումներն ու փոխայցելությունները, որոնք համագործակցության նոր հեռանկարներ են բացում երկրների առջև:  
Սեպտեմբերի 12-ին վաղ առավոտյան, Մայր Աթոռի միաբանների ուղեկցությամբ, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելեց քառօրյա այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի բողոքական եկեղեցիների խորհրդի պատվիրակությունը՝ նախագահ Հայնրիխ եպիսկոպոս Բեդֆորդ-Շտրոմի ղեկավարությամբ:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալված Գերմանիայի Բողոքական եկեղեցիների խորհրդի պատվիրակության նախագահ Հայնրիխ եպիսկոպոս Բեդֆորդ-Շտրոմը սեպտեմբերի 11-ին Գևորգյան հոգևոր ճեմարանում սաների համար բանախոսություն կարդաց «Հանրային աստվածաբանության նշանակությունը Գերմանիայի ավետարանական եկեղեցում» թեմայով:
Գևորգյան հոգևոր ճեմարանում բացվեց «Արարող ձեռքեր» 10-րդ ցուցահանդեսը, որտեղ իրենց աշխատանքներն էին ներկայացրել երիտասարդ նկարչուհիներ Հայկանուշ Խաչատրյանն ու Սիլվա Մկրտչյանը: 
 
2018-09-14T21:35:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ