Անկախության տոնին Վեհափառ հայրապետի հանդիսապետությամբ աղոթք բարձրացվեց Եռաբլուրում

ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով սեպտեմբերի 21-ի վաղ առավոտյան Հայաստանի և Արցախի հանրապետությունների հոգևոր և պետական բարձրաստիճան այրերը այցելեցին Եռաբլուր պանթեոն: Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ու այլ պաշտոնյաներ  հարգանքի տուրք մատուցեցին մեր պետականության կայացման գործում նպաստ բերած և հանուն հայրենիքի զոհված ազատամարտիկների, զինվորների շիրիմներին: Վեհափառ հայրապետի հանդիսապետությամբ հոգևոր դասն աղոթեց և խնկարկեց Եռաբլուրում հանգչող հայորդիների հիշատակը: 

2018-09-21
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ