Ֆրանսահայ երգիծանկարիչ Ռընե Հովիվի «Վերադարձ դեպի Արարատ» ցուցահանդեսը՝ ՆՓԱԿ-ում

Հոկտեմբերի 3-ին Նորարար փորձարարական արվեստի կենտրոնում բացվեց ֆրանսահայ երգիծանկարիչ Ռընե Հովիվի «Վերադարձ դեպի Արարատ» ցուցահանդեսը։ Ֆրանսիայում մեծ ճանաչում ունեցող նկարիչը 1960-ականներից մինչեւ իր մահը՝ 2005 թվականը աշխատել է ֆրանսիական հեղինակավոր մի շարք թերթերի եւ ամսագրերի հետ, հրատարակել տասնյակից ավելի ալբոմներ եւ կոմիքսների գրքեր: Մինչ այս ցուցահանդեսը Ռընե Հովիվն անհայտ է եղել  հայ հասարակությանը: Ռընե Հովիվի մասին գրող, հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանն իմացել է հայրենադարձության մասին իր ֆիլմերից մեկը նկարելիս: Ծանոթացել է նրա ընտանիքի հետ, ուսումնասիրել արվեստագետի արխիվները և որոշել ներկայացրել նրան հայրենիքում: 

2018-10-08
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ