Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում Նորվեգիայի Կրագերո քաղաքի երգչախումբը ելույթ ունեցավ Գյումրու Սբ. Աստվածածին (Յոթ վերք) եկեղեցում: 45 երգչից կազմված երգչախումբը գործում է արդեն 25 տարի: Աշխարհի տարբեր ծայրերում հանդես է եկել հոգևոր երգերի կատարումներով: Կրագերոյի երգչախումբը Գյումրիում առաջին անգամ էր նման ծրագրով հանդես գալիս: Երգիչներն արձանագրում են՝ Հայաստանի եկեղեցիները բացառիկ են:
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Հեղինե Մանուկյան
2018-10-11
Telecast type: Լուր Ռեպորտաժ