Եկեղեցական կյանք 15.10.2018

Հոկտեմբերի 13-ին Օշականում նշվեց սուրբ թարգմանիչների տոնը: Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անունը կրող եկեղեցում մատուցվեց պատարագ: Օշականի եկեղեցու դպրատանը կայացավ «Կանթեղ» մրցանակաբաշխությունը: Այն Գրողների միությունը կազմակերպում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հետ: Թարգմանչաց տոնի առիթով թարգմանիչները պարգևատրվում են արդեն 16-րդ անգամ: 
ՌԴ Վլադիվոստոկ քաղաքում օծվեց Սուրբ Գևորգ նորակառույց եկեղեցին: 
Հոկտեմբեր 12-ին տեղի ունեցավ Բուլղարիայի Բուրգաս քաղաքի Սուրբ Խաչ հայկական եկեղեցուն կից թանգարանի բացման արարողությունը: Թանգարանը կկոչվի երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն հայոց հայրապետի անունով:  
ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ՝ Սյունիքի մարզի 10-11-րդ դարերին թվագրվող Որոտնավանքի վանական համալիրում վերականգնման և պահպանության աշխատանքներ են ընթանում: 
Օձունի Ս. Աստվածածին վանական համալիրի բակում ամփոփվեց «Համագործակցության և բարեկամության ներկապնակ» խորագրով միջազգային փառատոնը: Տարբեր երկրներից ժամանած 20 նկարիչներ տասը օր շարունակ կտավին հանձնեցին Լոռվա տարածաշրջանի պատմաճարտարապետական հուշարձանների և բնության պատկերներ:
 
2018-10-15T21:35:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ