Լերմոնտովյան օրերի շրջանակում բացվել է «Լերմոնտով և Վրուբել» ցուցահանդեսը

Ռուսական արվեստի թանգարանի համար վրուբելյան տարի էր: Գարնան սկզբին թանգարանին վերադարձվեց Վրուբելի` 22 տարի հետախուզման մեջ գտնվող գողացված նկարը: «Դևը և Հրեշտակը Թամարի հոգու հետ» գործը լերմոնտովյան նկարազարդումների շարքից էր: Այս վերադարձը ոգեշնչեց մշակութային երկու  կենտրոնների` Հայաստանի ռուսական արվեստի թանգարանը և Ռուսաստանի «Թարխանի» կոչվող լերմոնտովյան թանգարանը նոր ցուցադրություն նախապատրաստեցին: Ցուցահանդեսը բացվել է Հայաստանում լերմոնտովյան օրերի շրջանակում: Ցուցադրության մեջ վրուբելյան նկարազարդումների վերատպություններն են: 

2018-10-29
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ