V4WzAP9ghFQ

Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդաց միավորումը 2018թ.-ի դրամահավաքի շրջանակում մոտ 3 միլիոն դրամ հավաքագրեց, որից 1-ական միլիոն դրամը փոխանցվել է հատուկ կարիքներ ունեցող անձանց խնամք իրականացնող «Սորս» հիմնադրամին, ապրիլյան պատերազմում զոհված 10 զինվորի ընտանիքի, և ևս մեկ միլիոն դրամ՝ «Փիփլ» խնամքի ծառայության շահառուներից 10 անապահով ընտանիքի: Նոյեմբերի 1-ին ՀԵՀԵՄ-ի հոգևոր պատասխանատու և ԱՄՆ հայոց արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը և Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը հանդիպեցին ծրագրի կազմակերպիչների և շահառու ընտանիքների հետ: 

2018-11-02
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ