Վարդան և Էմմա Մարաշլյանններ

Վարդանն ու Էմման Հայաստան են տեղափոխվել Մոսկվայից՝ առաջնեկի ծնվելուց հետո: Վարդան Մարաշլյանը Վերադարձ Հայաստան» հիմնադրամի ստեղծողներից է, օգնում է հայրենակիցներին վերադառնալ հայրենիք, քանի որ շատ լավ գիտակցում է արտերկրում ապրելու լավ և վատ կողմերը:
Մարաշլյան» ֆոտո արհեստանոցի ստեղծումը նույնպես կապված է հայրենադարձության հետ. Դրսում կորստի ու կարոտի զգացողությունը մի գաղափար ծնեց՝ համակցել ժամանակակից ու ավանդական հագուստը և վերականգնել ընտանիքով լուսանկարվելու ավանդույթը»: Մարաշլյան ամուսինները կարծում են, որ այսօր էլ երկրից հեռացողների թիվը հնարավոր է նվազեցնել, եթե գիտակցվի ու խելամիտ օգտագործվի Հայաստանում եղած հնարավորությունները:

Մեկնաբանություններ