Ապաշխարություն, մաս 2րդ

Հայ եկեղեցին առանձնացնում է խոստովանության երկու տեսակ՝ անհատական և հավաքական: Յուրաքանչյուր հավատացյալ ազատություն ունի ընտրելու իր խոստովանահորը: Հայ եկեղեցու կանոնի համաձայն, խոստովանողի գաղտնիքը հրապարակած հոգևորականը ենթական է խստագույն պատժի:
Ինչպե՞ս է ընթանում խոստովանության և մեղքերի թողության կարգը, ինչու՞ միայն ձեռնադրված հոգևորականն ունի թողության տալու իրավունք, ապաշխարությունը կարո՞ղ է նպաստել անհատական ու հանրային բարեկեցությանը: Խոստովանության նշանակությունը մեկնաբանում է Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը:

Մեկնաբանություններ