Կարո Դերձակյան

Ամերիկահայ բժիշկ, բարերար Կարո Դերձակյանը ծնվել է Լիբանանում: Նախնական կրթություն է ստացել Նշան Փալանջյան վարժարանում, ապա Բեյրութի Ամերիկյան համալսարանում բժշկություն է ուսումնասիրել: Այստեղ էլ ծանոթացել է կնոջ` Սիլվիի հետ, ով Երուսաղեմից էր եկել: Ամուսնությունից հետո կնոջ հետ տեղափոխվել են ԱՄՆ: Այժմ ապրում են Կալիֆորնիայի Օրենճ Քաունթի-Սանտա Աննա բնակավայրում: Սիլվի և Կարո Դերձակյանները երջանիկ են Թալին և Արամ զավակներով:
1987-ը առանցքային տարի էր Կարո Դերձակյանի համար: Հայաստան գալու հրավեր ստացավ: 1987-ից ի վեր ամեն տարի գալիս է: Բժշկական նորագույն տեխնիկայով ու մասնագիտական կարողություններով օգտակար է եղել տարբեր հիվանդանոցների: Վերջին տարիներին գործակցում է Ս. Էջմիածնի Սուրբ Ներսես մեծ բժշկական կենտրոնի հետ: Արժանացել է Վեհափառ Հայրապետի օրհնության գրին, Մխիթար Հերացիե շքանշանի, պարգևների:

Մեկնաբանություններ