Alt

Եկեղեցական կյանք 03.04.2015

Այսօր` Ավագ ուրբաթ, Քրիստոսի Խաչելության և Թաղման հիշատակութան օրն է:
Հիսուսի Խաչելության և Թաղման կարգն ըստ Անգլիկան եկեղեցու` Երևանի Ս. Երրորդություն եկեղեցում:
Գևորգյան հոգևոր ճեմարանի երգչախմբի ելույթը Կոմիտասի թանգարան-ինստիտուտում:
Ապրիլի 25-ից Լոս Անջելեսի Գրանդ զբոսայգում հայոց ցեղասպանության ականատեսների նկարներով ցուցահանդես կբացվի:
Վիլհելմ Երկրորդ կայսրի ծոռը պապի փոխարեն ներողություն է խնդրել հայերից:
Ապրիլի 12-ին Վատիկանում Հռոմի Պապը պատարագ կմատուցի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով: Վատիկան կմեկնի նաև Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը: 
Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանն ազատվել է Գեղարքունյաց թեմի առաջնորդի պաշտոնից և նշանակվել Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդի պաշտոնում: 
Ապրիլի 12-ին` Կրկնազատկի տոնին, Շուրիշկանի հրաշագործ ավետարանը դուրս կբերվի Մատենադարանից ու կտարվի Մուղնու Ս. Գևորգ եկեղեցի: 
        

 

2015-04-03T22:12:53+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ