Հայոց ցեղասպանության 1919-1923 թվականները. քեմալական կոտորածներ

Թուրքական պաշտոնական պատմագրությունը ժխտում է Հայոց ցեղասպանությունը` պնդելով, որ Թուրքիայի Հանրապետությունն առնչություն չունի ցեղասպանության հետ: Վավերագրերի վրա հիմնված Քեմալական կոտորածներ» ֆիլմն ամբողջությամբ հերքում է այս պնդումը: Շարունակելով   երիտթուրքերի   ծրագիրը՝ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կառավարությունը բնաջնջեց և տեղահանեց արևմտահայերին իրենց դարավոր հայրենիքից: Քեմալականները դարերի ընթացքում հայերի ստեղծած ունեցվածքի հաշվին լցրեցին պետական դատարկ գանձանակը, վճարեցին արտաքին պարտքերի 
զգալի մասը  և 1923 թվականի հոկտեմբերի 29-ին հռչակեցին Թուրքիայի Հանրապետությունը: Ժամանակակից Թուրքիան կառուցվեց Հայոց ցեղասպանության ընթացքում բռնությամբ  յուրացրած  նյութական, քաղաքական, ռազմական արժեքների  հիմքի վրա:

 

Մեկնաբանություններ