Alt

Մշակութային ազդագիր 20.07.2015 «Ոսկե ծիրան» 12-րդ կինոփառատոնը

Ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գեդիգյանը Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում վարպետության դաս անցկացրեց: Այս տարի նրան շնորհվեց Հայ առաքելական եկեղեցու սահմանած Եղիցի լույս» մրցանակը:
Մենք կանք» և Այլևս երբեք» նոր ծրագրերը Ոսկե ծիրան» կինոփառատոնը նվիրել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:  
Հայաստան-Թուրքիա կինոպլաֆորմի մրցանակն այս տարի կիսվեց երկու նախագծերի միջև:
Կինոփառատոնի այս տարվա պատվավոր հյուրերից էր գերմանացի ճանաչված դերասանուհի Նաստասյա Կինսկին:
Ոսկե ծիրանն» այս տարի հարգանքի տուրք մատուցեց հայ կինոյի չորս երախտավորների՝ Հենրիկ Մալյանին, Հենրիկ Մարգարյանին, Լևոն Աթոյանցին և Հարություն Խաչատրյանին:
Փակման հանդիսավոր արարողության ժամանակ հայտնի դարձան 12-րդ Ոսկե ծիրանի» մրցանակակիրների անունները:
Ամփոփիչ ասուլիս ունեցան փառատոնի հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանը և ժյուրիի անդամները:

 

Ստեղծագործական խմբի անդամներ: Հաղորդավար Լիլիթ Գրիգորյան
2015-07-20T18:39:42+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ