Դեռ 86 տարեկան եմ

Հանքավանը՝ երբեմնի հունական շեն գյուղը, այժմ 15 տնտեսություն ունի, որոնցից միայն երեքն են հույներինը: Հիմնականում հայեր են` փախստականներ: Ամռանը գյուղը լցվում է զբոսաշրջիկներով ու հանգստացողներով: Իսկ ձմռանը, երբ աշխարհի հետ ճամփաները փակվում են, ծխում է ընդամենը մի քանի տուն: Արգենիկ տատը գյուղի ծուխը պահողներից մեկն է. ողջ տարին կորացած շալակով ցախ է ամբարում, մշակում իր փոքրիկ տնամերձը, դեղաբույսեր պատրաստում: 86-ամյա տատը գիտի նաև ինչով օգնել համագյուղացիներին... 

Մեկնաբանություններ