Արենիում գտնված 5500-ամյա մաշիկ, Արցախի Տիգրանակերտի հաջող պեղումներ, Սյունիքի ժայռապատկերների, Տիրինկատարի վիշապ-քարակոթողների հետազոտություն: Չնայած Հայաստանում հումանիտար գիտության աղետալի վիճալի մասին հնչող մտահոգություններին, հնագիտության ոլորտը զարգանում է: Ո՞րն է գաղտնիքը: Ինչպե՞ս է մեր հնագետներին հաջողվում աշխատել ֆինանսական սուղ միջոցներով, կատարել նոր բացահայտումներ: Ի՞նչ են տալիս այդ բացահայտումները միջազգային հնագիտությանը: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, ԳԱԱ թղթակից անդամ Պավել Ավետիսյանի հետ:
Շարք: Թեմա
Ստեղծագործական խմբի անդամներ: Ռեժիսոր Վահե Սուքիասյան
,
Հեղինակ և վարող Հայկ Համբարձումյան,
Օպերատոր Մեսրոպ Ավետիսյան,
Օպերատոր Արտաշես Մաթևոսյան2015-08-28T20:15:39+04:00
Telecast type: Հաղորդաշար