Հայ առաքելական եկեղեցու տոնացույցում սեպտեմբերի 15-ը տարվա վերջին Տաղավար տոնն է` Խաչվերացը: Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տոնական պատարագ է մատուցվել:
Խաչվերացի երեկոյան, ժամերգության ավարտին կատարվել է խաչի թափոր և անդաստան:
Ապարանի Ս. Խաչն իր շուրջն էր համախմբել տարածաշրջանի հավատացյալներին:
Խաչվերացի տոնը մեծ շուքով է նշվել Եղեգնաձորի Ս. Խաչ եկեղեցում, որտեղ, ըստ ավանդության, գտնվում է Տիրոջ Խաչափայտի մասունքը:
Խաչվերացի տոնի նախօրեին Առինջի Ս. Հովհաննես եկեղեցու ծխական համայնքը ուխտագնացության է մեկնել Մակարավանք և Վարագավանք:
Շարք: Եկեղեցական կյանք
2013-09-16T04:54:25+04:00
Telecast type: Հաղորդաշար