Alt

Եկեղեցական կյանք 30.09.2013

Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում բացվեց ձեռագրաց նոր սրահ` Ամենայն հայոց կաթողիկոսի և բարերարի տիկնոջ` Էմմա Սողոյանի մասնակցությամբ:
Հրազդանի Կոջոռ թաղամասում օծվել ու բացվել է Սուրբ Խաչ եկեղեցին:
Երեկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տոնական պատարագով նշվել է Վարագա Սուրբ Խաչի տոնը:
Մայր Աթոռից Տավուշի թեմի Վարագավանք է տարվել Քրիստոսի խաչափայտի մասունքը, որը Հայաստան է բերվել դեռևս 4-րդ դարում:
Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա վեհափառը Մայր տաճարի Իջման Սուրբ սեղանի առջև միասնական աղոթք են ունեցել:
Սեպտեմբերի 28-ին Սուրբ Գևորգի անունը կրող եկեղեցիներում նշվել է սրբի տոնը: Զորավարի մասունքը տարվել է Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցի:
Ծաղկաձորում եռօրյա սեմինար է անցկացվել` նվիրված երիտասարդների ներգրավվածությանը էկումենիկ շարժման մեջ: Բանախոսները եղել են Հայ առաքելական եկեղեցու հոգևորականները:

2013-10-01T03:06:38+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ