Alt

Մշակութային ազդագիր 04.11.2013

Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիան տասը տարեկան է: Կազմակերպությունն իր հոբելյանը նշել է Թումանյանի թանգարանում՝ Ստեղծագործում են թանգարանների աշխատողները» ցուցահանդեսով:
Փառատոնային 5 օր և 5 լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ: Նոյեմբերի 2-ից 6-ը Հայաստանում անցկացվում է ճապոնական ֆիլմերի փառատոն:
Հայ գիրք» գրախանութում իր ընթերցողներին է հանդիպել բանաստեղծ Ավագ Եփրեմյանը:
Արվեստաբան Գայանե Իգիթյանը Վազգեն Բաժբեուկ-Մելիքյանին նվիրված եռալեզու պատկերագիրք է հրատարակել: Շնորհանդեսը նոյեմբերի 1-ին ՀայԱրտ» մշակութային կենտրոնում էր:
Նկարիչ Տիգրան Սահակյանը հոկտեմբերի 8--10-ը մասնակցել է Բոննի միջազգային նախագիծ-ցուցահանդեսին: Դրան հաջորդել է Մշակույթ. Քաղաք. Կրոն» խորագիրը կրող միջազգային գիտաժողովը, որին Հայաստանը ներկայացրել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվի տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը և Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախագահ Սոնա Հարությունյանը:

Ստեղծագործական խմբի անդամներ: Հաղորդավար Լիլիթ Գրիգորյան
2013-11-18T12:59:57+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ