Alt

Եկեղեցական կյանք 25.11.2013

Վիրահայոց թեմի Ալաթուման գյուղում վերաօծվել է Սուրբ Երրորդություն եկեղեցին:
Վրաստանի Հայարտուն» կենտրոնում բացվել է թբիլիսահայ նկարիչներ Մերուժան Շահումյանի և Գոհար Հակոբյանի մանրանկարչական աշխատանքների ցուցահանդեսը:
Երևանում տեղի է ունեցել միջազգային գիտաժողով` նվիրված հայկական գորգագործությանը:
Ռումինիայի Կոնստանցիա ծովափնյա քաղաքում հայերը հաստատվել են 18-րդ դարի կեսից: Ժամանակին այստեղ գրեթե 4000 հայ է ապրել, այսօր` ընդամենը 200-ը: Սուրբ Մարիամ եկեղեցին տեղակայված է նախկին հայկական դպրոցի շենքում: Տեսանյութ Կոնստանցիայից:
Շիրակի թեմի Սառնաղբյուր գյուղում նորոգվել ու վերաօծվել է 13-րդ դարի Հոգեվանքի վանական համալիրը:
Ոսկեզօծվել է Գյումրիի Ս. Աստվածածին Յոթվերք եկեղեցու խորանը:

2013-11-25T19:37:49+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ