Մշակութային ազդագիր 13.05.2013

Չարենցի տուն թանգարանն ու Լույս» հիմնադրամը հրատարակել են Չարենց. 40 պոեմ» հայերեն-անգերեն գիրքը: Այն ներառում է բանաստեղծի ինչպես պոեմները, այնպես էլ տարբեր տարիների ընթացքում գրված բանաստեղծություններ:
Մայիսի 6-ից 10-ը Երևանում անցկացվել է Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագրի սցենարի զարգացման դասընթացը:
Բարեկամություն» համույթը Սանկտ-Պետերբուրգում անցկացված Սուպեր պար` ֆոլկից մինչև մոդեռն» միջազգային մրցույթ-փառատոնից վերադարձել է գրան-պրիով:
Հայ և եգիպտացի հայտնի արվեստագետների լուսանկարները մեկ սրահում: ՄԱԿ-ի գրասենյակում գործում է լուսանկարիչ-դիզայներ Տաթև Մնացականյանի անհատական ցուցահանդեսը:
Մուսա լեռան ստորոտին գտնվող հին հայկական բնակավայրի պատմությունն ու ներկան 30 րոպեում... Մայիսի 7-ին Նարեկացի Արվեստի Միությունում կայացել է լրագրող Նանե Բագրատունու Քեսապ» ֆիլմի շնորհանդեսը:
Ուկրաինական Պոլտավա քաղաքում սկսվող միջազգային տիկինիկային թատերական փառատոնն այս տարի կբացվի Կարապետ թատրոնի Իտալուհին Ալժիրում» բեմադրությամբ:
Մայիսի 13-ից 19-ը Երևանում կանցկացվի Արտֆեստ հանրապետական փառատոնը:

Ստեղծագործական խմբի անդամներ: Հաղորդավար Լիլիթ Գրիգորյան
Մեկնաբանություններ