Alt

Եկեղեցական կյանք 06.12.2013

Ինչ հաջողություններ ու խնդիրներ ունեն կիրակնօրյա դպրոցները. քննարկում հոգևորականների, մանկավարժների և Վորլդ Վիժն կազմակերպության աշխատակիցների մասնակցությամբ:
Ինչպես կարելի է հոգեբանական խնդիրներ ունեցող և հատկապես բռնությունների ենթարկված մարդկանց հոգեբանական աջակցություն ցուցաբերել. Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիրակության կենտրոնն ամփոփում է ծրագրի երրորդ փուլը:
Օգնենք սահմանամերձ գյուղերին» խորագրով բարեգործական ակցիա են անցկացնում հասարարակական մի խումբ կազմակերպություններ:
Ամփոփվեցին Հույսի կամուրջ» և Առաքելություն Արևելք» կազմակերպությունների կողմից արդեն 11-րդ տարին անցկացվող Հավասար հնարավորություններ» մրցույթի արդյունքները: Մրցույթը ԶԼՄ-ների համար է հայտարարվում: Նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների գաղափարի քարոզումն է:
Ամեն երեքշաբթի Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում խոկման ժամ կա:
Լույս է տեսել Տ. Թովմա քահանա Անդրեասյանի բանաստեղծությունների 5-րդ գիրքը:

2013-12-06T22:03:11+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ