2lGDRz2VfRc

«Եվ զինվորները նրան ներսի գավիթը տարան, ուր պալատի բակն էր: Մեկտեղ կանչեցին ամբողջ գունդը, և նրան հագցրին կարմիր քղամիդ ու ծիրանի, նրա գլխին փշերից պատրաստված պսակ դրեցին և սկսեցին նրան ողջույն տալ ու ասել՝ ողջույն քեզ, հրեաների թագավորդ: Եվ եղեգով հարվածում էին նրա գլխին, թքում երեսին ու ծնկի գալով՝ երկրպագում էին նրան»:
Ինչպե՞ս էր Քրիստոս վերաբերվում այդ բոլոր ծաղրանքներին ու անարգանքին, ինչո՞ւ նրան հենց այդ հագուստը՝ կարմիր քղամիդն ու ծիրանին հագցրին: Ո՞վ էր Սիմոն Կյուրենացին և ինչո՞ւ Քրիստոս չընդունեց իրեն առաջարկված զմուռսով խառնված գինին: Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:
 
Մեկնաբանություններ