Հայոց հոգևոր կենտրոն սուրբ Էջմիածնի նկատմամբ պաշտամունքն իր գեղարվեստական արտահայտությունն է գտել ոչ միայն միջնադարյան բանավոր ու գրական ավանդույթներում, այլ նաև արվեստում: Տարբեր վայրերում ստեղծվել են մանրանկարներ, քանդակներ, վարագույրներ, արծաթյա կազմեր և շատ այլ առարկաներ, որոնց վրա կարող ենք հանդիպել Ս. Էջմիածնի թեման ու խորհրդաբանությունը: Ինչպե՞ս և ե՞րբ է ձևավորվել Սուրբ Էջմիածնի պատկերագրությունը, ի՞նչ հիմնական մոտիվներով է այն ներկայանում և ինչպե՞ս է հարաբերվում միջնադարյան գրականության հետ: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է բանասիրության դոկտոր, ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանի հետ:
Շարք: Թեմա
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ և վարող Հայկ Համբարձումյան
,
Ռեժիսոր Վահե Սուքիասյան,
Օպերատոր Մեսրոպ Ավետիսյան,
Օպերատոր Վարդգես Մանուկյան2016-06-17T21:50:00+04:00
Telecast type: Հաղորդաշար