Մշակութային տարվա ամենակարևոր ձեռքբերումներն ու նշանակալի իրողությունները՝ տոնական խճանկարում:
Տիկնիկային թատրոնն իր մեծ ու փոքր հանդիսատեսի համար այս օրերին հրաշքներով ու հեքիաթներով լի աշխարհ է պատրաստում:
Ե. Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանի համար 2013-ը նշանակալի է. վերանորոգման լուրջ աշխատանքներ են տարվել, բացվել է նաև նոր մշտական ցուցադրություն:
2013թ-ը Զանգակ» հրատարակչության համար բեղմնավոր էր. հրատարակչությունը միանգամից 3 խոշոր գրքի միջազգային ցուցահանդեսների է մասնակցել, կյանքի կոչել նոր ծրագրեր, հրատարակել բազմաթիվ նոր գրքեր:
Ռեանիմանիա» միջազգային անիմացիոն կինոփառատոնի համար 2013-ը հոբելյանական էր: Արդեն հինգերորդ անգամ երևանյան աշունը անիմացիոն էր:
Տարին հոբելյանական էր նաև Ոսկե Ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի համար: Ծիրանային տոնն այս տարի հայ կինոսերներին արդեն տասներորդ անգամ իր շուրջը համախմբեց:
Մշակութային ազդագիր 30.12.2013
Շարք: Մշակութային ազդագիր
Ստեղծագործական խմբի անդամներ: Հաղորդավար Լիլիթ Գրիգորյան
2013-12-27T12:26:56+04:00
Telecast type: Հաղորդաշար